Շիրակի մարզպետն իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերն անհիմն է համարում
ПОЛИТИКАՇիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, արձագանքելով իր պաշտոնանկության վերաբերյալ որոշ լրատվամիջոցների տարածած լուրերին, դրանք անհիմն համարեց:
Մայիսի 19-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով որոշ լրատվամիջոցների կողմից տարածվող իր պաշտոնանկության վերաբերյալ տեղեկատվությանը, Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ դրանք լուրջ չեն:
«Չգիտեմ ում ցանկությունն ինչ է, բայց լրատվամիջոցներից ամեն մեկն իր համար ինչ-որ խնդիր է լուծում իր հրապարակմամբ, բայց մի բան կարող եմ ասել, որ նման որևէ խնդիր չկա: Մենք երկար աշխատել ենք միասին: Դա իրականությանը չի համապատասխանում: Ցավ եմ ապրում՝ կան որոշակի լուրեր, որոնց մեջ գոնե հիսուն տոկոսը ճիշտ է, հիսունը՝ ս ուտ, բայց լուրի տեսակ էլ կա, որ 180 աստիճան հակառակ է: Չկա այդպիսի բան: Կփորձենք աշխատել օգտակար լինելով մեր մարզին, մեր պետությանը»,-նշեց Հովսեփ Սիմոնյանը:
Արմենուհի Մխոյան
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



