Շիրակի մարզպետն իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերն անհիմն է համարում
ՔԱՂԱՔԱԿԱՆՇիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, արձագանքելով իր պաշտոնանկության վերաբերյալ որոշ լրատվամիջոցների տարածած լուրերին, դրանք անհիմն համարեց:
Մայիսի 19-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով որոշ լրատվամիջոցների կողմից տարածվող իր պաշտոնանկության վերաբերյալ տեղեկատվությանը, Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ դրանք լուրջ չեն:
«Չգիտեմ ում ցանկությունն ինչ է, բայց լրատվամիջոցներից ամեն մեկն իր համար ինչ-որ խնդիր է լուծում իր հրապարակմամբ, բայց մի բան կարող եմ ասել, որ նման որևէ խնդիր չկա: Մենք երկար աշխատել ենք միասին: Դա իրականությանը չի համապատասխանում: Ցավ եմ ապրում՝ կան որոշակի լուրեր, որոնց մեջ գոնե հիսուն տոկոսը ճիշտ է, հիսունը՝ ս ուտ, բայց լուրի տեսակ էլ կա, որ 180 աստիճան հակառակ է: Չկա այդպիսի բան: Կփորձենք աշխատել օգտակար լինելով մեր մարզին, մեր պետությանը»,-նշեց Հովսեփ Սիմոնյանը:
Արմենուհի Մխոյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



