Ֆրանսուա Օլանդի ավագ եղբայրը՝ Ֆիլիպը, մահացել Է հիվանդանոցում
ОБЩЕСТВО Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի ավագ եղբայրը՝ Ֆիլիպը, լույս մայիսի 18-ի գիշերը 64 տարեկան հասակում մահացել Է Մերձծովյան Ալպերի դեպարտամենտի Անտիբ քաղաքի հիվանդանոցում: Այդ մասին հայտնել Է Nice Matin պորտալը:
«Նա համեստ եղբայր Էր, Էքսպերիմենտատոր-ջազմենի կարիերա Էր անում, հեռու Էր քաղաքականությունից: Ֆիլիպը ծանր վիճակում Էր. նրա հիվանդության պատճառը հայտնի չԷ»,- գրում Է հրատարակությունը:
Պորտալի տեղեկատվության համաձայն, մայիսի 16-ին՝ լիազորությունները վայր դնելուց երկու օր անց, Օլանդն այցելել Է հիվանդանոցում գտնվող եղբորը: France Info հրատարակության տեղեկատվությամբ, Ֆիլիպ Օլանդը տառապում Էր ուռուցքային հիվանդությամբ եւ հիվանդ Էր մի քանի ամիս:
Ֆիլիպ Օլանդն ապրում Էր Կաննում, նույն այն տանը, որտեղ եւ նրա 94-ամյա հայրը՝ Ժորժը: Սպասվում Է, որ նախկին նախագահի եղբոր հուղարկավորությունը առաջիկա օրերին կանցկացվի Ֆրանսիայի Լազուրե ափին:
Մայիսի 14-ին Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես թողեց պետության ղեկավարի պաշտոնը՝ լիազորությունները փոխանցելով իրեն փոխարինած Էմանուել Մակրոնին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



