Ֆրանսուա Օլանդի ավագ եղբայրը՝ Ֆիլիպը, մահացել Է հիվանդանոցում
SOCIETY Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի ավագ եղբայրը՝ Ֆիլիպը, լույս մայիսի 18-ի գիշերը 64 տարեկան հասակում մահացել Է Մերձծովյան Ալպերի դեպարտամենտի Անտիբ քաղաքի հիվանդանոցում: Այդ մասին հայտնել Է Nice Matin պորտալը:
«Նա համեստ եղբայր Էր, Էքսպերիմենտատոր-ջազմենի կարիերա Էր անում, հեռու Էր քաղաքականությունից: Ֆիլիպը ծանր վիճակում Էր. նրա հիվանդության պատճառը հայտնի չԷ»,- գրում Է հրատարակությունը:
Պորտալի տեղեկատվության համաձայն, մայիսի 16-ին՝ լիազորությունները վայր դնելուց երկու օր անց, Օլանդն այցելել Է հիվանդանոցում գտնվող եղբորը: France Info հրատարակության տեղեկատվությամբ, Ֆիլիպ Օլանդը տառապում Էր ուռուցքային հիվանդությամբ եւ հիվանդ Էր մի քանի ամիս:
Ֆիլիպ Օլանդն ապրում Էր Կաննում, նույն այն տանը, որտեղ եւ նրա 94-ամյա հայրը՝ Ժորժը: Սպասվում Է, որ նախկին նախագահի եղբոր հուղարկավորությունը առաջիկա օրերին կանցկացվի Ֆրանսիայի Լազուրե ափին:
Մայիսի 14-ին Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես թողեց պետության ղեկավարի պաշտոնը՝ լիազորությունները փոխանցելով իրեն փոխարինած Էմանուել Մակրոնին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



