Գյումրիում տեղի ունեցած սպանության գործով հարուցվել է քրեական գործ
ОБЩЕСТВОԳյումրիում տեղի ունեցած սպանության գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով՝ սպանություն, որը զուգորդվում է ավազակային հարձակմամբ: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզի դատխազ Կարեն Գաբրիելյանը:
Մայիսի 18-ին ժամը 01․00-ի սահմաններում Գյումրու Կամոյի փողոցի 71 ա շենքի 3-րդ բնակարանում հայտնաբերել է նույն բնակարանի բնակիչ, 1994 թվականին ծնված Արթուր Հարությունյանի դին՝ գլխի հատվածում բութ առարկաների բազմաթիվ ներգործություններով։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ` դեպքի վայրի զննության արդյունքերով առկա էին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ։
«Իմ հանձնարարությամբ անմիջապես քրեական գործ է հարուցվել նշված հոդվածով, կատարվում է նախաքննություն: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ինչպես նաև դեպքի բոլոր հանգմանքերը պարզելու ուղղությամբ: Այդ կապակցությամբ իմ հանձնարարությամբ համապատասխան աշխատանքեր է կատարում նաև օպերատիվ մարմինը: Այս պահին կասկածյալներ և բերման ենթարկված անձիք չկան», -ասաց դատախազը։
Նշենք, որ երիտասարդը բնակվել է մոր հետ։ Մայրը տանը չի եղել, մի քանի օրով գնացել էր Երևան։ Մոտ 1 օր տեղեկություն չի ստացվել տվյալ անձից: Տան դուռը բացվել է ԱԻՎ փրկարարական ջոկատի կողմից:
Արմենուհի Մխոյան
1
На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)
2
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
3
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
4
IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributor
5
Движение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания ...



