Լեհաստանում առնվազն երկու մարդ Է զոհվել վառոդի գործարանում տեղի ունեցած պայթյունից
МЕЖДУНАРОДНОЕԼեհաստանում երկու մարդ Է զոհվել վառոդի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել Է փրկարարների ներկայացուցիչը, որի ճեպազրույցը հեռարձակել Է լեհական հեռուստատեսությունը:
«Շենքի փլատակներից դուրս են բերել երկու մարդու մարմին»,-ասել Է փրկարարների ներկայացուցիչը:
Նա նշել Է, որ ներկայում շարունակվում Է փրկարարական գործողությունը, քանզի չի բացառվում, որ փլատակների տակ Էլի մարդիկ կան: Նաեւ հրշեջները պատահարի վայրը ողողում են ջրով, որպեսզի արտադրության մեջ եղած վառոդը չպայթի:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ մայիսի 17-ի առավոտյան պայթյուն Է տեղի ունեցել Ստորին Սիլեզիայի Մոնկոլնի վառոդի արտադրության գործարանում: Պայթյունի հետեւանքով վիրավորվել Է 17 մարդ: Նրանցից 15-ը դիմել են բժիշկների, չորս հոգի հոսպիտալացվել Է, եւ նրանցից մեկին արդեն բաց են թողել հիվանդանոցից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



