Լեհաստանում առնվազն երկու մարդ Է զոհվել վառոդի գործարանում տեղի ունեցած պայթյունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանում երկու մարդ Է զոհվել վառոդի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել Է փրկարարների ներկայացուցիչը, որի ճեպազրույցը հեռարձակել Է լեհական հեռուստատեսությունը:
«Շենքի փլատակներից դուրս են բերել երկու մարդու մարմին»,-ասել Է փրկարարների ներկայացուցիչը:
Նա նշել Է, որ ներկայում շարունակվում Է փրկարարական գործողությունը, քանզի չի բացառվում, որ փլատակների տակ Էլի մարդիկ կան: Նաեւ հրշեջները պատահարի վայրը ողողում են ջրով, որպեսզի արտադրության մեջ եղած վառոդը չպայթի:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ մայիսի 17-ի առավոտյան պայթյուն Է տեղի ունեցել Ստորին Սիլեզիայի Մոնկոլնի վառոդի արտադրության գործարանում: Պայթյունի հետեւանքով վիրավորվել Է 17 մարդ: Նրանցից 15-ը դիմել են բժիշկների, չորս հոգի հոսպիտալացվել Է, եւ նրանցից մեկին արդեն բաց են թողել հիվանդանոցից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



