Կորեացիները ստեղծել են մաշկի վրա սպիների գոյացումը կանխող սոսինձ
МЕЖДУНАРОДНОЕՀարավկորեացի գիտնականները ստեղծել են վնասվածքների ապաքինման համար նախատեսված սոսինձ, որը կանխում է սպիերի առաջացումը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ուշագրավ նորույթը ստեղծվել է միդիաներից վերցված կպչուն սպիտակուցի հիմքով: Նշվում է, որ այդ սպիտակուցներն օգտագործվում են բժշկության մեջ՝ վերքի ծայրերը դեպի իրար ձգելու և սպիերի առաջացումը կանխելու համար:
Հայտնի է, որ նորաստեղծ սոսինձը փորձարկվել է առնետների վրա, որոնց մաշկին մասնագետները խոշոր քերծվածքներ են արել: Գիտնականները կրծողների մի մասի վերքերին սոսինձն են քսել, իսկ մյուսներին՝ ոչ: Արդյունքում սոսնձով մշակված վերքերն անհամեմատ ավելի շուտ են ապաքինվել ու աննշան հետքեր են թողել:
Գիտնականները մտադիր են շարունակել նորույթի փորձարկումները:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



