Կորեացիները ստեղծել են մաշկի վրա սպիների գոյացումը կանխող սոսինձ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավկորեացի գիտնականները ստեղծել են վնասվածքների ապաքինման համար նախատեսված սոսինձ, որը կանխում է սպիերի առաջացումը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ուշագրավ նորույթը ստեղծվել է միդիաներից վերցված կպչուն սպիտակուցի հիմքով: Նշվում է, որ այդ սպիտակուցներն օգտագործվում են բժշկության մեջ՝ վերքի ծայրերը դեպի իրար ձգելու և սպիերի առաջացումը կանխելու համար:
Հայտնի է, որ նորաստեղծ սոսինձը փորձարկվել է առնետների վրա, որոնց մաշկին մասնագետները խոշոր քերծվածքներ են արել: Գիտնականները կրծողների մի մասի վերքերին սոսինձն են քսել, իսկ մյուսներին՝ ոչ: Արդյունքում սոսնձով մշակված վերքերն անհամեմատ ավելի շուտ են ապաքինվել ու աննշան հետքեր են թողել:
Գիտնականները մտադիր են շարունակել նորույթի փորձարկումները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



