Եվրոպայի 13 երկրներում գրանցվել Է հեպատիտ A-ի բռնկում, հիվանդացածների թիվը հասել Է 674-ի
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպայի 13 երկրներում գրանցվել Է հեպատիտ A-ի բռնկում, արձանագրվել Է հիվանդության 674 դեպք՝ կրկնակի ավելի, քան մեկ ամիս առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում:
«Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում Է հեպատիտ A-ով հիվանդացության համաճարակային աճը: 2016 թվականի հունիսից մինչեւ 2017 թվականի ապրիլի 27-ը գրանցվել Է հեպատիտ A-ով հիվանդանալու 674 դեպք, դրանցից 631-ը՝ տղամարդկանց մոտ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Հիվանդության դեպքեր են գրանցվել Ավստրիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իռլանդիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում եւ Շվեդիայում:
Հեպատիտ A-ն լյարդի վիրուսային հիվանդություն Է, որը փոխանցվում Է կեղտոտ ջրի, ձեռքերի, սննդամթերքի միջոցով: Դրա ինկուբացիոն շրջանը կազմում Է 28 օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



