Եվրոպայի 13 երկրներում գրանցվել Է հեպատիտ A-ի բռնկում, հիվանդացածների թիվը հասել Է 674-ի
INTERNATIONAL NEWSԵվրոպայի 13 երկրներում գրանցվել Է հեպատիտ A-ի բռնկում, արձանագրվել Է հիվանդության 674 դեպք՝ կրկնակի ավելի, քան մեկ ամիս առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում:
«Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում Է հեպատիտ A-ով հիվանդացության համաճարակային աճը: 2016 թվականի հունիսից մինչեւ 2017 թվականի ապրիլի 27-ը գրանցվել Է հեպատիտ A-ով հիվանդանալու 674 դեպք, դրանցից 631-ը՝ տղամարդկանց մոտ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Հիվանդության դեպքեր են գրանցվել Ավստրիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իռլանդիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում եւ Շվեդիայում:
Հեպատիտ A-ն լյարդի վիրուսային հիվանդություն Է, որը փոխանցվում Է կեղտոտ ջրի, ձեռքերի, սննդամթերքի միջոցով: Դրա ինկուբացիոն շրջանը կազմում Է 28 օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



