Հակավիրուսային ընկերությունները գլոբալ կիբեռգրոհի մեջ կասկածել են ԿԺԴՀ-ի հաքերներին
МЕЖДУНАРОДНОЕSymantec եւ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունները գտել են այն բանի ապացույցները, որ WanaCrypt0r 2.0 շորթիչ վիրուսի միջոցով գլոբալ կիբեռգրոհի հետ կարող են առնչություն ունենալ հյուսիսկորեացի ցանցահենները: Մայիսի 16-ին այս մասին հաղորդել Է Reuters-ը:
Փորձագետների տվյալներով՝ կոդի այն ֆրագմենտները, որոնք հայտնաբերվել են WanaCry վիրուսի սկզբնական տարբերակում, օգտագործվել են Lazarus Group խմբավորման կողմից, որին կասկածում են Փենյանի հետ կապերի մեջ: Ըստ որում երկու ընկերություններում Էլ պնդում են, որ առայժմ վաղ Է խոսել գրոհի հետ ԿԺԴՀ-ի առնչության մասին, գրոհ, որն ախտահարել Է ավելի քան 300 հազար համակարգիչներ 150 երկրներում:
Համակարգիչների վրա գլոբալ ցանցահենային գրոհի մասին հայտնի դարձավ մայիսի 12-ին: Ցանցահենները համակարգիչները վարակել են արգելափակիչ վիրուսով (կամ շորթիչ վիրուսով), որը փողի փոխանցում Է պահանջում գործառական համակարգից արգելափակումը հանելու համար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



