ՄԱԿ-ի ԱԽ-ն խստիվ դատապարտեց Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի նոր արձակումը
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն Է ընդունել, որում խստիվ դատապարտել Է մայիսի 14-ին Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի նոր արձակումը, ինչպես նաեւ նախազգուշացրել Է հետագա փորձարկումներին հակազդելու հնարավոր միջոցների մասին:
Փաստաթղթում, որը միաձայն ընդունվել Է Չինաստանի նախաձեռնությամբ, ընդգծվում Է, որ ԿԺԴՀ-ն պետք Է «հրաժարվի հետագա միջուկային փորձարկումներից եւ բալիստիկ հրթիռների փորձարկումներից», ինչը պահանջում են ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւերը, ինչպես նաեւ դադարեցնի «վերին աստիճանի ապակայունացնող գործելակերպը»:
Հակառակ դեպքում Անվտանգության խորհուրդը հարկադրված կլինի ընդունել հետագա միջոցներ, այդ թվում՝ խստացնել Փենյանի նկատմամբ արդեն սահմանված պատժամիջոցները:
ԱԽ-ի անդամները նաեւ նշել են Հյուսիսարեւելյան Ասիայում խաղաղությունն ու կայունությունը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով պահպանելու անհրաժեշտությունը՝ հորդորելով Հյուսիսային Կորեային «անկեղծություն դրսեւորել միջուկազերծման հարցերում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



