ՄԱԿ-ի ԱԽ-ն խստիվ դատապարտեց Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի նոր արձակումը
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն Է ընդունել, որում խստիվ դատապարտել Է մայիսի 14-ին Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի նոր արձակումը, ինչպես նաեւ նախազգուշացրել Է հետագա փորձարկումներին հակազդելու հնարավոր միջոցների մասին:
Փաստաթղթում, որը միաձայն ընդունվել Է Չինաստանի նախաձեռնությամբ, ընդգծվում Է, որ ԿԺԴՀ-ն պետք Է «հրաժարվի հետագա միջուկային փորձարկումներից եւ բալիստիկ հրթիռների փորձարկումներից», ինչը պահանջում են ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւերը, ինչպես նաեւ դադարեցնի «վերին աստիճանի ապակայունացնող գործելակերպը»:
Հակառակ դեպքում Անվտանգության խորհուրդը հարկադրված կլինի ընդունել հետագա միջոցներ, այդ թվում՝ խստացնել Փենյանի նկատմամբ արդեն սահմանված պատժամիջոցները:
ԱԽ-ի անդամները նաեւ նշել են Հյուսիսարեւելյան Ասիայում խաղաղությունն ու կայունությունը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով պահպանելու անհրաժեշտությունը՝ հորդորելով Հյուսիսային Կորեային «անկեղծություն դրսեւորել միջուկազերծման հարցերում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



