Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ալիևը ողջ թափով շարունակում է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարող քաղաքականությունը

МЕЖДУНАРОДНОЕ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանության կողմից այդ երկրում ազատությունների սահմանափակումները, անօրինական արարքները ամբողջությամբ արվում են այդ վարչակարգի հակաժողովրդական քաղաքականությունը քողարկելու նպատակով:

 ԱՄՆ-ի, Եվրամիության և միջազգային բազմաթիվ կազմակերպությունների Ադրբեջանում ժողովրդավարություն հաստատելու և բաց կառավարում իրականացնելու` Ալիևին ուղղված բազմաթիվ հորդորներն անցնում են ապարդյուն և ալիևյան վարչակարգը շարունակում է իր հակաժողովրդավարական կառավարումը:

Ալիևյան ընտանիքի հակաժողովրդավարական կառավարման վառ օրինակ է նախորդ շաբաթ Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանի վճռով ընդդիմադիր ԶԼՄ-ների  կայքերի արգելափակումը:

Մայիսի 12-ին դատարանի վճռով՝ արգելափակվել են «Ազատություն»  ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, «Ազատություն» թերթի, «Թուրան» հեռուստաալիքի, «Ադրբեջանի ժամանակ» հեռուստահաղորդման և «Meydan tv»-ի ինտերնետային կայքերը:

Մայիսի 13-ին Ադրբեջանում արգելք է դրվել «WhatsApp»-ի միջոցով կապի հնարավորություններին:

Ընդիմադիր մամուլի ներկայացուցիչ Խալիգ Բահադըրի խոսքով` ընդդիմադիր մամուլը սովետական շրջանում և Ա. Մութալիբովի նախագահության շրջանում նույնպես ունեցել է դժվարություններ, սակայն այդ դժվարությունները շատ փոքր կարելի է համարել Ալիևյան ընտանիքի կառավարման շրջանում խոսքի ազատության նկատմամբ իրականացված քայլերի համեմատ:

Խալիգ Բահադըրի  փոխանցմամբ` Ադրբեջանում մամուլի ազատության լուրջ սահմանափակումներն սկսվել են Հեյդար Ալիևի շրջանից: Այն ԶԼՄ-ները, որոնք  տպագրել են օբյեկտիվ ճշմարտություններ, արժանացել են Հեյդար Ալիևի թշնամանքին:

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի կառավարման շրջանին, ապա այս շրջանը նույնպես անկախ մամուլի համար շարունակական ճնշումների և հալածանքների ժամանակաշրջան է եղել:

Իլհամ Ալիևի կառավարման ժամանակաշրջանում ևս անկախ մամուլը և դրա ներկայացուցիչները շարունակաբար ենթարկվել են հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական, քաղաքական հետապնդումների և ճնշումների:

Կոռուպցիայով և ճնշումներով լի Ադրբեջանում ճշմարտությունը վեր հանող լրագրողները, լրատվամիջոցները մշտապես ենթարկվել են կառավարության ճնշումներին, եղել են զանգվածային ձերբակալություններ: 

2016-ի տվյալներով Ադրբեջանը համարվում է լրագրողների նկատմամբ աշխարհում ամենաշատ գրաքննություն իրականացնող երկրներից մեկը՝ զբաղեցնելով 5-րդ տեղը աշխարհի ամենագրաքննվող տասը երկների շարքում:

Այս երկրում լրագրողների նկատմամբ գրաքննությունը բավականին բացահայտ և երկարաժամկետ բնույթ է կրում: Լրագրողների պաշտպանության կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, այն իրագործվում է հետևյալ կերպ` ինֆորմացիայի հիմնական աղբյուրները Ադրբեջանում հեռուստառադիոընկերություններ են, որոնք պատկանում և ղեկավարվում են պետության կողմից կամ իրենց կից գործող կազմակերպությունների միջոցով: Հեռարձակվող միջազգային կազմակերպությունները հնարավորություն չունեն մուտք գործել երկիր, իսկ մուտք գործելու դեպքում նրանց արբանյակային ազդա նշանները խլացվում են:

Այն զանգվածային լրատվամիջոցները, որոնք քննադատում են պետական իշխանությանը, ենթարկվում են բռնության իշխանավորների, մասնավորապես, դատական իշխանության միջոցով, արտաքսվում են վարձակալված տարածքներից, նրանց արգելվում է օտարերկրյա աղբյուրներից ֆինանսական միջոցների ստացումը, ինչպես նաև գովազդատուներին պարտադրում են հրաժարվել նման ԶԼՄ-ների գովազդները տեղադրելուց:

Ադրբեջանական իշխանությունը լայնորեն հետապնդում է նաև տեղական լրատվական աշխարհին աջակցություն ցուցաբերող միջազգային հասարակական կազմակերպություններին: 

Միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք աջակցություն են ցուցաբերում լրագրողներին, պարտադրված են լինում դադարեցնել իրենց աշխատանքներն Ադրբեջանում` խուսափելով ճնշումներից: Օրինակ, իշխանությունները  նրանց մեղադրանք են ներկայացնում հարկերից խուսափելու համար, խուզարկություններ են սկսում վերջիններիս  գրասենյակներում, սառեցնում են այդ կազմակերպությունների հաշվեհամարները և այլն:

Այսպիսով, Ալիևի վարած անօրինական, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարող քաղաքականության արդյունքում տուժել և տուժում են բազմաթիվ  լրագրողներ, բլոգերներ, խմբագիրներ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ:

Այս ցանկը կարելի է անվերջ շարադրել, քանի որ ցանկացած իրականությանը համապատասխանող տեղեկատվություն, որը չի բխում նախագահի կամ պետական իշխանության շահերից տեղ չի գտնում տեղեկատվական հարթակում, իսկ տեղ գտնելու դեպքում դրա հեղինակները, ինչպես նաև շատ դեպքերում իրենց ընտանիքների անդամները, խստագույնս պատժվում են, և ինչպես ցույց տվեցին վերջին զարգացումները լրատվամիջոցներն էլ փակվում:

Արեն Պետունց

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай