Մարին լե Պենը վերադարձել Է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդի պաշտոնին
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահի նախկին թեկնածու Մարին լե Պենը, որը պարտություն կրեց ընտրությունների երկրորդ փուլում, նախագահական ընտրարշավի ընթացքում արձակուրդից հետո վերադառնում Է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարմանը:
Ֆրանսիական հեռուստաալիքի հետ հարցազրույցում, որը լե Պենը տվել Էր քվեարկության առաջին փուլից հետո, նա հայտարարել Էր, որ ընտրարշավի ժամանակաշրջանում հեռացել Է իր կուսակցության գործերից: Այն ժամանակ նա նշել Էր, որ «արձակուրդ Է վերցրել Ազգային ճակատի իր նախագահությունից» եւ «միայն նախագահի թեկնածու Է»:
Նախագահական մրցարշավի ժամանակահատվածում կուսակցության առաջնորդի պաշտոնը վարում Էր Սթիվ Բրիուան, որն ավելի վաղ «Ազգային ճակատի» փոխնախագահն Էր:
«Հպարտանում եմ այն վստահությամբ, որն ինձ ցուցաբերեց Մարին լե Պենը: Նա այսօր վերադարձել Է «Ազգային ճակատի» նախագահի պաշտոնին: Գնում ենք դեպի խորհրդարանական ընտրություններ»,- գրել Է Բրիուան Twitter-ի իր Էջում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



