Մարին լե Պենը վերադարձել Է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդի պաշտոնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահի նախկին թեկնածու Մարին լե Պենը, որը պարտություն կրեց ընտրությունների երկրորդ փուլում, նախագահական ընտրարշավի ընթացքում արձակուրդից հետո վերադառնում Է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարմանը:
Ֆրանսիական հեռուստաալիքի հետ հարցազրույցում, որը լե Պենը տվել Էր քվեարկության առաջին փուլից հետո, նա հայտարարել Էր, որ ընտրարշավի ժամանակաշրջանում հեռացել Է իր կուսակցության գործերից: Այն ժամանակ նա նշել Էր, որ «արձակուրդ Է վերցրել Ազգային ճակատի իր նախագահությունից» եւ «միայն նախագահի թեկնածու Է»:
Նախագահական մրցարշավի ժամանակահատվածում կուսակցության առաջնորդի պաշտոնը վարում Էր Սթիվ Բրիուան, որն ավելի վաղ «Ազգային ճակատի» փոխնախագահն Էր:
«Հպարտանում եմ այն վստահությամբ, որն ինձ ցուցաբերեց Մարին լե Պենը: Նա այսօր վերադարձել Է «Ազգային ճակատի» նախագահի պաշտոնին: Գնում ենք դեպի խորհրդարանական ընտրություններ»,- գրել Է Բրիուան Twitter-ի իր Էջում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



