ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարեւորել Է Մետաքսի ճանապարհի նախագիծը համաշխարհային տնտեսության համար
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել Է, որ «Մեկ գոտի – մեկ ուղի» չինական նախաձեռնությունը նպատակամղված Է խաղաղության հասնելուն, ուստի եւ այն սերտորեն կապված Է ՄԱԿ-ի նպատակների ու սկզբունքների հետ:
«Այդ նախագիծը միտված Է մարդկանց միավորելուն, այն ստեղծվում Է ոչ միայն զարգացման համար, այլեւ հանուն խաղաղության: Ահա թե ինչու Է այդ նախաձեռնությունն այդքան սերտորեն կապված ՄԱԿ-ի գործողությունների ծրագրի հետ, որը նպատակամղված Է կայուն զարգացման ու ամուր խաղաղության հասնելուն»,- ասել Է Գուտերիշը CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Մայսիսի 14-15-ին Պեկինում ընթանում Է «Մեկ գոտի – մեկ ուղի» ռազմավարության շրջանակներում միջազգային համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովը: Դրան մասնակցում են 29 պետությունների նախագահներ ու վարչապետներ:
Չինաստանը 2013 թվականից հայտարարել Է «Մեկ գոտի – մեկ ուղի» տնտեսական զարգացման ռազմավարության մասին, որը նպատակամղված Է ենթակառուցվածքի ստեղծմանը եւ Եվրասիայի երկրների միջեւ փուխադարձ կապերի հաստատմանը: Ռազմավարությունը ներառում Է զարգացման երկու հանգուցային ուղղություն. Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի եւ ծովային Մետաքի ճանապարհ: Խոսքը վերաբերում Է առեւտրական միջանցքի ստեղծմանն Արեւելքից Արեւմուտք արտոնյալ պայմաններով ապրաքների ուղղակի մատակարարումների համար, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը մայիսի 15-ին հայտարարել Է, որ «Մեկ գոտի – մեկ ուղի» նախաձեռնության իրագործումը պահանջում Է խաղաղ իրադրություն, իսկ մասնակից երկրները պետք Է վեճերը լուծեն երկխոսության միջոցով:
«Մեկ գոտի – մեկ ուղի» նախաձեռնության իրագործումը պահանջում Է խաղաղ շրջակա իրադրություն, բոլոր երկրները պետք Է ուժեղացնեն համագործակցությունը, տարաձայնությունները լուծեն երկխոսության միջոցով… համատեղ ապահովեն տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»,- ասել Է Չինաստանի ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոս տին:
1
Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
2
В Российско-Армянском университете 23–25 октября проходит VII Международная научно-практическая конф...
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Мост, устремленный в будущее: Российские волонтеры укрепляют русскоязычное пространство в Армении
5
Британцы нацелены превратить Армению в поле вялотекущей войны



