ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարեւորել Է Մետաքսի ճանապարհի նախագիծը համաշխարհային տնտեսության համար
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել Է, որ «Մեկ գոտի – մեկ ուղի» չինական նախաձեռնությունը նպատակամղված Է խաղաղության հասնելուն, ուստի եւ այն սերտորեն կապված Է ՄԱԿ-ի նպատակների ու սկզբունքների հետ:
«Այդ նախագիծը միտված Է մարդկանց միավորելուն, այն ստեղծվում Է ոչ միայն զարգացման համար, այլեւ հանուն խաղաղության: Ահա թե ինչու Է այդ նախաձեռնությունն այդքան սերտորեն կապված ՄԱԿ-ի գործողությունների ծրագրի հետ, որը նպատակամղված Է կայուն զարգացման ու ամուր խաղաղության հասնելուն»,- ասել Է Գուտերիշը CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Մայսիսի 14-15-ին Պեկինում ընթանում Է «Մեկ գոտի – մեկ ուղի» ռազմավարության շրջանակներում միջազգային համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովը: Դրան մասնակցում են 29 պետությունների նախագահներ ու վարչապետներ:
Չինաստանը 2013 թվականից հայտարարել Է «Մեկ գոտի – մեկ ուղի» տնտեսական զարգացման ռազմավարության մասին, որը նպատակամղված Է ենթակառուցվածքի ստեղծմանը եւ Եվրասիայի երկրների միջեւ փուխադարձ կապերի հաստատմանը: Ռազմավարությունը ներառում Է զարգացման երկու հանգուցային ուղղություն. Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի եւ ծովային Մետաքի ճանապարհ: Խոսքը վերաբերում Է առեւտրական միջանցքի ստեղծմանն Արեւելքից Արեւմուտք արտոնյալ պայմաններով ապրաքների ուղղակի մատակարարումների համար, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը մայիսի 15-ին հայտարարել Է, որ «Մեկ գոտի – մեկ ուղի» նախաձեռնության իրագործումը պահանջում Է խաղաղ իրադրություն, իսկ մասնակից երկրները պետք Է վեճերը լուծեն երկխոսության միջոցով:
«Մեկ գոտի – մեկ ուղի» նախաձեռնության իրագործումը պահանջում Է խաղաղ շրջակա իրադրություն, բոլոր երկրները պետք Է ուժեղացնեն համագործակցությունը, տարաձայնությունները լուծեն երկխոսության միջոցով… համատեղ ապահովեն տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»,- ասել Է Չինաստանի ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոս տին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



