Պուտինն ակտիվ աջակցություն Է խոստացել «Մեկ գոտի – մեկ ուղի» նախագծին
МЕЖДУНАРОДНОЕ Ռուսաստանը հավանություն Է տալիս «Մեկ գոտի – մեկ ուղի» նախագծին , ակտիվորեն կմասնակցի դրան, ըստ որում կարեւոր Է, որ Եվրասիայի տարածքում ինտեգրացումը հենվի հանրաճանաչ կանոնների վրա եւ կառուցվի թափանցիկ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:
«Այն ամենն, ինչ առաջարկվում Է, արդի զարգացման ընդհանուր ուղղության մեջ Է, չափազանց անհրաժեշտ Է եւ վերին աստիճանի պահանջված: Հենց այդ պատճառով Է Ռուսաստանը ոչ միայն հավանություն տալիս «Մեկ գոտի – մեկ ուղի» նախագծին, այլեւ ակտիվորեն կմասնակցի դրա իրագործմանը չինացի գործընկերների եւ, անշուշտ, բոլոր մյուս շահագրգիռ երկրների հետ համատեղ»,- մայիսի 15-ին Պեկինում ասել Է նախագահ Պուտինը «Մեկ գոտի – մեկ ուղի» համաժողովի երկրորդ օրը կայացած «կլոր սեղանի» ընթացքում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



