Պուտինն ակտիվ աջակցություն Է խոստացել «Մեկ գոտի – մեկ ուղի» նախագծին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ռուսաստանը հավանություն Է տալիս «Մեկ գոտի – մեկ ուղի» նախագծին , ակտիվորեն կմասնակցի դրան, ըստ որում կարեւոր Է, որ Եվրասիայի տարածքում ինտեգրացումը հենվի հանրաճանաչ կանոնների վրա եւ կառուցվի թափանցիկ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:
«Այն ամենն, ինչ առաջարկվում Է, արդի զարգացման ընդհանուր ուղղության մեջ Է, չափազանց անհրաժեշտ Է եւ վերին աստիճանի պահանջված: Հենց այդ պատճառով Է Ռուսաստանը ոչ միայն հավանություն տալիս «Մեկ գոտի – մեկ ուղի» նախագծին, այլեւ ակտիվորեն կմասնակցի դրա իրագործմանը չինացի գործընկերների եւ, անշուշտ, բոլոր մյուս շահագրգիռ երկրների հետ համատեղ»,- մայիսի 15-ին Պեկինում ասել Է նախագահ Պուտինը «Մեկ գոտի – մեկ ուղի» համաժողովի երկրորդ օրը կայացած «կլոր սեղանի» ընթացքում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



