Ժամը 18-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 41 ահազանգ
ПОЛИТИКАՄայիսի 14-ին, ժամը 18-ի դրությամբ Երեւան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 41 ահազանգ:
Ահազանգերից 2-ը ստացվել է քաղաքացիներից, 11-ը՝ ոստիկանության ծառայողներից, 15-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 1-ը՝ հանձնաժողովի անդամներից, 10-ը՝ կուսակցությունների եւ դաշինքի վստահված անձանցից, 2-ը՝ այլ աղբյուրներից:
Հետաքննություն է կատարվում 13 ահազանգով: Այդ թվում՝ ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերով:
Մնացած ահազանգերը գտնվում են ստուգման փուլում:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



