Ժամը 18-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 41 ահազանգ
ՔԱՂԱՔԱԿԱՆՄայիսի 14-ին, ժամը 18-ի դրությամբ Երեւան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 41 ահազանգ:
Ահազանգերից 2-ը ստացվել է քաղաքացիներից, 11-ը՝ ոստիկանության ծառայողներից, 15-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 1-ը՝ հանձնաժողովի անդամներից, 10-ը՝ կուսակցությունների եւ դաշինքի վստահված անձանցից, 2-ը՝ այլ աղբյուրներից:
Հետաքննություն է կատարվում 13 ահազանգով: Այդ թվում՝ ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերով:
Մնացած ահազանգերը գտնվում են ստուգման փուլում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



