Կոնգոյում Էբոլա վիրուսի նոր բռնկում է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա վիրուսի նոր բռնկում է գրանցվել, որի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել:
Ինչպես հայտնում է The Guardian պարբերականը` հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցչին, մահվան դեպքը գրանցվել է «մեկուսացված շրջանում»: Ինչպես նա ընդգծել է, պայմանավորված շրջանի մեկուսացվածությամբ` հույս կա, որ վիրուսը արագ չի տարածվի:
Հանրապետության առողջապահության նախարարությունից հաղորդել են, որ հեմոռագիկ տենդի բռնկումը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևելյան Ստորին Ուելե նահանգում: Հիվանդությունից երկու մարդ է մահացել: 9 հիվանդ հետազոտության է ենթարկվել, մեկ դեպքում հաստատվել է Էբոլայի վարակը:
Վերջին անգամ Էբոլա վիրուսի բռնկում երկրում գրանցվել էր 2014-ին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



