Կոնգոյում Էբոլա վիրուսի նոր բռնկում է գրանցվել
INTERNATIONAL NEWSԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա վիրուսի նոր բռնկում է գրանցվել, որի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել:
Ինչպես հայտնում է The Guardian պարբերականը` հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցչին, մահվան դեպքը գրանցվել է «մեկուսացված շրջանում»: Ինչպես նա ընդգծել է, պայմանավորված շրջանի մեկուսացվածությամբ` հույս կա, որ վիրուսը արագ չի տարածվի:
Հանրապետության առողջապահության նախարարությունից հաղորդել են, որ հեմոռագիկ տենդի բռնկումը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևելյան Ստորին Ուելե նահանգում: Հիվանդությունից երկու մարդ է մահացել: 9 հիվանդ հետազոտության է ենթարկվել, մեկ դեպքում հաստատվել է Էբոլայի վարակը:
Վերջին անգամ Էբոլա վիրուսի բռնկում երկրում գրանցվել էր 2014-ին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



