Վրաստանի քաղաքացիներն սպառնալիք չեն տեսնում ի դեմս Հայաստանի. հարցում
ОБЩЕСТВОԱմերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կողմից Վրաստանում անցկացված հարցման համաձայն, հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը երկրի համար առավել մեծ սպառնալիքը համարում Է Ռուսաստանը:
Ըստ հարցման տվյալների, որի արդյունքները հրապարակվել են մայիսի 12-ին, հարցին, թե որ երկիրն Է ամենամեծ սպառնալիքը ներկայացնում Վրաստանի համար, մասնակիցների 63 տոկոսը նշել Է Ռուսաստանի Դաշնությունը: Հարցվածների 6 տոկոսը սպառնալիք Է համարել Թուրքիան, 5 տոկոսը՝ ԱՄՆ-ը, 1-ական տոկոս ստացել են Հայաստանը, Իրանը եւ հենց Վրաստանը, իսկ 15 տոկոսը դժվարացել Է պատասխանել:
Հարցման տվյալներով՝ մասնակիցների 35 տոկոսն ԱՄՆ-ն Է համարել այն երկիրը, որը բոլորից լավ Է ապահովում Վրաստանի անվտանգությունը, իրեն՝ Վրաստանը, նշել Է 12 տոկոսը, Ռուսաստանը՝ 10 տոկոսը, Ադրբեջանը՝ 2 տոկոսը, Ֆրանսիան՝ 1 տոկոսը, Թուրքիան՝ 1 տոկոսը, Գերմանիան՝ 1 տոկոսը, Հայաստանը՝ 1 տոկոսը, 18 տոկոսն ընտրել Է «ոչ մի երկիր» կատեգորիան, իսկ 17 տոկոսը պատասխան չի տվել:
Հարցումն անցկացվել Է ապրիլի 7-28-ն ընկած ժամանակաշրջանում: Դրան ամբողջ Վրաստանում մասնակցել Է 2 հազար 493 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



