Վրաստանի քաղաքացիներն սպառնալիք չեն տեսնում ի դեմս Հայաստանի. հարցում
SOCIETYԱմերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կողմից Վրաստանում անցկացված հարցման համաձայն, հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը երկրի համար առավել մեծ սպառնալիքը համարում Է Ռուսաստանը:
Ըստ հարցման տվյալների, որի արդյունքները հրապարակվել են մայիսի 12-ին, հարցին, թե որ երկիրն Է ամենամեծ սպառնալիքը ներկայացնում Վրաստանի համար, մասնակիցների 63 տոկոսը նշել Է Ռուսաստանի Դաշնությունը: Հարցվածների 6 տոկոսը սպառնալիք Է համարել Թուրքիան, 5 տոկոսը՝ ԱՄՆ-ը, 1-ական տոկոս ստացել են Հայաստանը, Իրանը եւ հենց Վրաստանը, իսկ 15 տոկոսը դժվարացել Է պատասխանել:
Հարցման տվյալներով՝ մասնակիցների 35 տոկոսն ԱՄՆ-ն Է համարել այն երկիրը, որը բոլորից լավ Է ապահովում Վրաստանի անվտանգությունը, իրեն՝ Վրաստանը, նշել Է 12 տոկոսը, Ռուսաստանը՝ 10 տոկոսը, Ադրբեջանը՝ 2 տոկոսը, Ֆրանսիան՝ 1 տոկոսը, Թուրքիան՝ 1 տոկոսը, Գերմանիան՝ 1 տոկոսը, Հայաստանը՝ 1 տոկոսը, 18 տոկոսն ընտրել Է «ոչ մի երկիր» կատեգորիան, իսկ 17 տոկոսը պատասխան չի տվել:
Հարցումն անցկացվել Է ապրիլի 7-28-ն ընկած ժամանակաշրջանում: Դրան ամբողջ Վրաստանում մասնակցել Է 2 հազար 493 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...



