Ереван, 10.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Լավրովը Պուտինի ճանապարհն է կարգի բերում

МЕЖДУНАРОДНОЕ
Չնայած Մոսկվա–Վաշինգտոն լարված հարաբերություններին՝ Ռուսաստանում համոզված են, որ ԱՄՆ նոր վարչակազմը շատ ավելի պրագմատիկ է, քան նախորդը, և, որ՝ ներկայի նախագահ Դոնալդ Թրամփի հետ միջազգային օրակարգի շատ հարցերում է հնարավոր համաձայնության հանգել: Այս կարծիքն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը եռօրյա այցով ժամանել էր ԱՄՆ՝ բանակցությունների շրջանակում հանդիպելով պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին և նախագահ Դոնալդ Թրամփին:
 
Ի դեպ, հունվարի 20–ից հետո, երբ Թրամփը ոտք դրեց Սպիտակ տուն, սա նրա առաջին հանդիպումն էր ռուսական կողմի հետ, որը ԱՄՆ նախագահն արտակարգ որակեց՝ հավաստելով, թե նախկինի պես հակված է ԱՄՆ–Ռուսաստան հարաբերությունների կարգավորմանը: Ինչ վերաբերում է Լավրովին՝ նա ավելի պերճախոս էր: ՌԴ ԱԳ նախարարը բանակցություններից անմիջապես հետո ԱՄՆ–ում Ռուսաստանի դեսպանատանը մամլո ասուլիս հրավիրեց և նշեց, թե նախագահի ու պետքարտուղարի հետ ինքը ո՛չ պատժամիջոցների խնդիրն է քննարկել, ո՛չ՝ Ուկրաինայի: Փոխարենը քննարկվել են ՌԴ–Արևմուտք լարված փոխհարաբերություններին, արաբա–իսրայելական հակամարտությանը, Աֆղանստանին, Հյուսիսային Կորեային, Սիրիական խնդրին առնչվող հարցեր:
 
«Այսօր ես մի անգամ ևս համոզվեցի, որ Թրամփի վարչակազմը, ինքը՝ նախագահը, պետքարտուղար Թիլերսոնը գործի մարդիկ են և կամենում են համաձայնության գալ ոչ թե իրենց գաղափարախոսկան նախասիրություններից ելնելով՝ ինչ–որ մեկին ինչ–որ բանում համոզելու համար, այլ որպեսզի լուծում տան կոնկրետ խնդիրներին… Մենք, օրինակ, մանրամասն խոսեցինք Սիրիայի մասին այն գաղափարների կոնտեքստում, որ ձևավորվել են այս ընթացքում՝ այնտեղ անվտանգության գոտիներ ստեղծելու առումով: Մենք ընդհանուր ըմբռնում ունենք այն հարցում, որ դրանք պիտի ողջ Սիրիայում բռնության վերացմանն ուղղված քայլ հանդիսանան, օգնեն հումանիտար խնդիրների լուծմանն ու ամուր հող դառնան՝ խնդրի քաղաքական կարգավորման ուղղությամբ առաջ շարժվելու համար»,– հայտարարեց Լավրովը՝ համոզում հայտնելով, թե ամռանը, Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի երկրների հանդիպման ընթացքում, կկայանա նաև Թրամփ–Պուտին հանդիպումը:
 
Համեմատելով Լավրովի խոսքը Սպիտակ տնից հնչած ուղերձին, հարկ է նշել, որ Թրամփի վարչակազմն ավելի մեծ շեշտադրում է արել ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայում բռնության դադարեցման և Իրանին սանձելու խնդիրների վրա՝ նշելով, թե ԱՄՆ–ն Ռուսաստանին խնդրել է զսպել Ասադի ռեժիմին, Իրանին և նրա դուդուկի տակ պարող ուժերին: Այլ կերպ ասած, չնայած Թրամփի՝ արտակարգ որակմանը, Սպիտակ տունն, այնուամենայնիվ, տարածություն է պահպանել Մոսկվայից, ինչը ոմանք բացատրում են ներկայում Կոնգրեսում նոր թափով սկսված՝ Թրամփ–Ռուսաստան կապերը դիտարկող հետաքննությամբ ու Դաշնային բյուրոյի ղեկավար Կոմիի պաշտոնազրկմամբ և Թրամփի զգուշավորությամբ: Մի բան, որի հետ բացարձակ համաձայն չենք: Ի վերջո, ուշադիր աչքը կնկատի, որ իրականում այս գործելակերպը Թրամփի դեպքում շատ սովորական երևույթ է:
 
Այս մարդը չի դադարում գործարար լինել. բուն հանդիպման և համագործակցության հնարավորության առնչությամբ նա կարող է և մշտապես է սիրալիրություններ շռայլում պարտնյորների հասցեին, իսկապես հակված է փոխշահավետ համաձայնությունների կնքմանը, սակայն, ոչ միանգամից բոլոր խաղաթղթերը բացելուն է հակված, ոչ էլ սեփական շահի հետապնդման մեջ մի կետ անգամ կզիջի: Ահա սա է պատճառը, որ մի կողմից՝ Լավրովն իսկապես պոզիտիվ է տրամադրված ԱՄՆ–ՌԴ հետագա համագործակցության, մյուս կողմից էլ հասկանում է, որ, ինչ–որ առումով, Կրեմլը խիստ կամային պարտնյորի հետ գործ ունի: Միակ ելքն, ուրեմն, դիվանագիտությանը, կամ գուցե՝ ռացիոնալությանը փարվելն ու հայտարարելն է, թե՝ Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ մի հանդիպմամբ միանգամից բոլոր հարցերը չես լուծի, բայց նաև ակնհայտ է, որ Թրամփը ժամանակակից է, գործնական, նրա հետ կարելի է ու պետք է պայմանավորվել:
 
 
Գոհար Սիմոնյան
Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG