Հնգյակ երեխաներից տղայի վիճակում կայունացում է նկատվել
ОБЩЕСТВО«Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվող հնգյակ երեխաներից տղայի վիճակում կայունացում է նկատվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի տնօրեն Բագրատ Բավեյանն ասաց, որ փոքրիկի առողջական վիճակում կա աննշան դրական տեղաշարժ: «Վիճակը գնահատվում է ծանր, սակայն կայունացմամբ: Երբ բալիկն արդեն անցնի ապարատային շնչառության, այդ ժամանակ կարող ենք ասել, որ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում: Ինքը դեռ արհեստական շնչառության տակ է»,-ասաց նա:
Սուրբ Աստվածամայր եւ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոններում գտնվող հնգյակի երկու աղջիկ երեխաների վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Մեծամորցի 23-ամյա կինը հնգյակին լույս աշխարհ է բերել մայիսի 3-ին: Ավելի ուշ նրանցից երկուսը մահացել են:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



