Հնգյակ երեխաներից տղայի վիճակում կայունացում է նկատվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվող հնգյակ երեխաներից տղայի վիճակում կայունացում է նկատվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի տնօրեն Բագրատ Բավեյանն ասաց, որ փոքրիկի առողջական վիճակում կա աննշան դրական տեղաշարժ: «Վիճակը գնահատվում է ծանր, սակայն կայունացմամբ: Երբ բալիկն արդեն անցնի ապարատային շնչառության, այդ ժամանակ կարող ենք ասել, որ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում: Ինքը դեռ արհեստական շնչառության տակ է»,-ասաց նա:
Սուրբ Աստվածամայր եւ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոններում գտնվող հնգյակի երկու աղջիկ երեխաների վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Մեծամորցի 23-ամյա կինը հնգյակին լույս աշխարհ է բերել մայիսի 3-ին: Ավելի ուշ նրանցից երկուսը մահացել են:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



