Անգլիայում արհեստական ինտելեկտը կօգնի ոստիկաններին
ОБЩЕСТВО Անգլիայի հյուսիսի Դարեմ քաղաքի ոստիկանությունը գործարկում Է համակարգչային ծրագիր, որն արհեստական ինտելեկտի ալգորիթմի միջոցով պետք Է ոստիկաններին օգնի որոշելու, թե ում Է անհրաժեշտ կալանքի տակ վերցնել, իսկ ում՝ ազատ արձակել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ալգորիթմը ձերբակալվածներին դասակարգում Է ռիսկի աստիճանով. ինչ հավանականությամբ նրանք կարող են կրկին հանցագործություն կատարել:
Harm Assessment Risk Tool (Hart) ծրագիրը ձերբակալությունների վերաբերյալ Դարեմի ոստիկանության տվյալները «ուսումնասիրել Է» հնգամյա ժամանակաշրջանում՝ 2008-ից մինչեւ 2012 թվականը: Այնուհետեւ Դարեմի ոստիկանությունը 2013 թվականին համակարգը թեստավորել Է, ինչից հետո երկու տարվա ընթացքում ուսումնասիրվել են այդ թեստավորման արդյունքները. ոստիկանները հետեւել են, թե ազատ արձակվածները վերադարձել են արդյոք հանցավոր կյանքի, թե՝ ոչ:
Ինչպես պարզվել Է, ալգորիթմը կարող Է կանխատեսել, որ ձերբակալվածը վտանգ չի ներկայացնում դեպքերի 98 տոկոսի համար: Իսկ «բարձր ռիսկի» խմբում գտնվողներին համակարգիչը ճիշտ Է բացահայտել 88 տոկոս կազմող դեպքերում:
Ծրագրի փորձարկումների ընթացքում ոստիկանները հետեւել են Hart-ի եզրակացություններին, բայց ալգորիթմի վճիռը չի ազդել կալանման մասին որոշման վրա, ասում Է Շինա Էրվինը Դարեմի ոստիկանությունից:
«Ես կարծում եմ, որ առաջիկա երկու կամ երեք ամսվա ընթացքում մենք, ամենայն հավանականությամբ, այս ծրագիրը կներկայացնենք որպես օգնություն որոշումներ ընդունող ոստիկաններին»,- ասել նա BBC-ին տված հարցազրույցում:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



