Անգլիայում արհեստական ինտելեկտը կօգնի ոստիկաններին
SOCIETY Անգլիայի հյուսիսի Դարեմ քաղաքի ոստիկանությունը գործարկում Է համակարգչային ծրագիր, որն արհեստական ինտելեկտի ալգորիթմի միջոցով պետք Է ոստիկաններին օգնի որոշելու, թե ում Է անհրաժեշտ կալանքի տակ վերցնել, իսկ ում՝ ազատ արձակել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ալգորիթմը ձերբակալվածներին դասակարգում Է ռիսկի աստիճանով. ինչ հավանականությամբ նրանք կարող են կրկին հանցագործություն կատարել:
Harm Assessment Risk Tool (Hart) ծրագիրը ձերբակալությունների վերաբերյալ Դարեմի ոստիկանության տվյալները «ուսումնասիրել Է» հնգամյա ժամանակաշրջանում՝ 2008-ից մինչեւ 2012 թվականը: Այնուհետեւ Դարեմի ոստիկանությունը 2013 թվականին համակարգը թեստավորել Է, ինչից հետո երկու տարվա ընթացքում ուսումնասիրվել են այդ թեստավորման արդյունքները. ոստիկանները հետեւել են, թե ազատ արձակվածները վերադարձել են արդյոք հանցավոր կյանքի, թե՝ ոչ:
Ինչպես պարզվել Է, ալգորիթմը կարող Է կանխատեսել, որ ձերբակալվածը վտանգ չի ներկայացնում դեպքերի 98 տոկոսի համար: Իսկ «բարձր ռիսկի» խմբում գտնվողներին համակարգիչը ճիշտ Է բացահայտել 88 տոկոս կազմող դեպքերում:
Ծրագրի փորձարկումների ընթացքում ոստիկանները հետեւել են Hart-ի եզրակացություններին, բայց ալգորիթմի վճիռը չի ազդել կալանման մասին որոշման վրա, ասում Է Շինա Էրվինը Դարեմի ոստիկանությունից:
«Ես կարծում եմ, որ առաջիկա երկու կամ երեք ամսվա ընթացքում մենք, ամենայն հավանականությամբ, այս ծրագիրը կներկայացնենք որպես օգնություն որոշումներ ընդունող ոստիկաններին»,- ասել նա BBC-ին տված հարցազրույցում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



