Չինացի առաքիչները Շանհայի կենդանաբանական այգուց գողացել ու կերել են սեւ կարապին
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի Շանհայ գավառում երկու առաքիչներ տեղի կենդանաբանական այգիներից մեկից գողացել ու կերել են սեւ կարապին։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The South China Morning Post-ին։
Թռչնի անհետանալու մասին իրավապահներին ասել է տեղի բնակիչներից մեկը։ Ոստիկաններն ուսումնասիրել են տեսախցիկների ձայնագրությունները եւ տեսել, թե ինչպես երկու տղամարդիկ գիշերով առեւանգել են կարապին ու փախել։
Երբ նրանք տուն են եկել, թռչունն արդեն սատկած է եղել՝ նրան մաքրել են, եփել ու դրել սառնարանի սառցարանում։ Հաջորդ օրը դրանից ուտեստ են պատրաստել ու կերել։ Հանցագործները կերել են ուտեստի մի մասը, իսկ մյուսը դեն են նետել։ Սեւ կարապի համային հատկությունները չեն արդարացրել նրանց սպասումները։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



