Չինացի առաքիչները Շանհայի կենդանաբանական այգուց գողացել ու կերել են սեւ կարապին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Շանհայ գավառում երկու առաքիչներ տեղի կենդանաբանական այգիներից մեկից գողացել ու կերել են սեւ կարապին։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The South China Morning Post-ին։
Թռչնի անհետանալու մասին իրավապահներին ասել է տեղի բնակիչներից մեկը։ Ոստիկաններն ուսումնասիրել են տեսախցիկների ձայնագրությունները եւ տեսել, թե ինչպես երկու տղամարդիկ գիշերով առեւանգել են կարապին ու փախել։
Երբ նրանք տուն են եկել, թռչունն արդեն սատկած է եղել՝ նրան մաքրել են, եփել ու դրել սառնարանի սառցարանում։ Հաջորդ օրը դրանից ուտեստ են պատրաստել ու կերել։ Հանցագործները կերել են ուտեստի մի մասը, իսկ մյուսը դեն են նետել։ Սեւ կարապի համային հատկությունները չեն արդարացրել նրանց սպասումները։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
3
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր



