Լավրովը եւ Թիլերսոնը բանակցություններ են վարում Վաշինգտոնում
МЕЖДУНАРОДНОЕՎաշինգտոնում սկսվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի բանակցությունները: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է հանդիպման անցկացման վայրից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել են ՌԴ ԱԳ նախարարությունում, բանակցությունների ուշադրության կենտրոնում լինելու Է Սիրիայի իրադրությունը: Կողմերը կքննարկեն նաեւ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Կորեական թերակղզու իրադրությունը եւ մի շարք երկկողմ հարցեր:
Լավրովը ԱՄՆ Է ժամանել եռօրյա աշխատանքային այցով: Մայիսի 10-ին նաեւ տեղի կունենան նրա բանակցությունները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրանից հետո ՌԴ ԱԳ նախարարը կուղեւորվի Ալյասկա, որտեղ մայիսի 11-ին կմասնակցի Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպմանը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



