Լավրովը եւ Թիլերսոնը բանակցություններ են վարում Վաշինգտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնում սկսվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի բանակցությունները: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է հանդիպման անցկացման վայրից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել են ՌԴ ԱԳ նախարարությունում, բանակցությունների ուշադրության կենտրոնում լինելու Է Սիրիայի իրադրությունը: Կողմերը կքննարկեն նաեւ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Կորեական թերակղզու իրադրությունը եւ մի շարք երկկողմ հարցեր:
Լավրովը ԱՄՆ Է ժամանել եռօրյա աշխատանքային այցով: Մայիսի 10-ին նաեւ տեղի կունենան նրա բանակցությունները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրանից հետո ՌԴ ԱԳ նախարարը կուղեւորվի Ալյասկա, որտեղ մայիսի 11-ին կմասնակցի Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպմանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



