Հայաստանում սկսվել Է ռուսական ռազմակայանի զինծառայողների ռազմա-մարզական կողմնորոշման մրցույթը
ОБЩЕСТВО Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է զինծառայողների ռազմա-մարզական կողմնորոշման մրցույթի ընտրական փուլը «Կամխուտ» բարձրլեռնեային զորավարժարանում: Միավորման մոտոհրաձգային եւ ավիացիոն ստորաբաժանումների միջեւ մրցումներին մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, ռազմա-կիրառական մարզաձեւի մրցույթը կանցնի երկու փուլով: Առաջին փուլում կստուգվեն կապի արդի ապարատների օգտագործման, քարտեզի, կողմնացույցի եւ GPS-նավիգատորի միջոցով, ինչպես նաեւ առձեռն միջոցների եւ բնական առարկաների օգտագործմամբ օրվա ցերեկային եւ գիշերային ժամերին տեղանքում կողմնորոշվելու ունակությունների կիրառման՝ մրցումների մասնակիցների գիտելիքները:
Երկրորդ փուլի ընթացքում զինծառայողները պետք Է կատարեն անծանոթ տեղանքով 15 կիլոմետր ցատկ-ռազմերթ քարտեզում նշված ազիմուտներով եւ կողմնորոշիչներով՝ ծովի մակերեւույթից 1,5 հազար մետր բարձրության լեռնային-անտառապատ պայմաններում:
Մրցույթի ընտրական փուլի հաղթողներն ընթացիկ տարվա ամռանը կմասնակցեն Հարավային ռազմական օկրուգի ռազմա-մարզական կողնորոշման առաջնությանը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



