Հայաստանում սկսվել Է ռուսական ռազմակայանի զինծառայողների ռազմա-մարզական կողմնորոշման մրցույթը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է զինծառայողների ռազմա-մարզական կողմնորոշման մրցույթի ընտրական փուլը «Կամխուտ» բարձրլեռնեային զորավարժարանում: Միավորման մոտոհրաձգային եւ ավիացիոն ստորաբաժանումների միջեւ մրցումներին մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, ռազմա-կիրառական մարզաձեւի մրցույթը կանցնի երկու փուլով: Առաջին փուլում կստուգվեն կապի արդի ապարատների օգտագործման, քարտեզի, կողմնացույցի եւ GPS-նավիգատորի միջոցով, ինչպես նաեւ առձեռն միջոցների եւ բնական առարկաների օգտագործմամբ օրվա ցերեկային եւ գիշերային ժամերին տեղանքում կողմնորոշվելու ունակությունների կիրառման՝ մրցումների մասնակիցների գիտելիքները:
Երկրորդ փուլի ընթացքում զինծառայողները պետք Է կատարեն անծանոթ տեղանքով 15 կիլոմետր ցատկ-ռազմերթ քարտեզում նշված ազիմուտներով եւ կողմնորոշիչներով՝ ծովի մակերեւույթից 1,5 հազար մետր բարձրության լեռնային-անտառապատ պայմաններում:
Մրցույթի ընտրական փուլի հաղթողներն ընթացիկ տարվա ամռանը կմասնակցեն Հարավային ռազմական օկրուգի ռազմա-մարզական կողնորոշման առաջնությանը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



