Օլանդը Նախարարների խորհրդի վերջին նիստն Է անցկացրել պաշտոնաթողությունից առաջ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանրապետության Նախարարների խորհրդի վերջին նիստն Է անցկացրել Ելիսեյան պալատում: Կառավարությունը վերջին նիստն Է գումարել նրա պաշտոնաթողությունից առաջ եւ հավաքվել Է ամբողջ կազմով. խորհրդի նիստին մասնակցել են բոլոր 17 նախարարները եւ 20 պետական քարտուղարները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կառավարությունը միաձայն շնորհակալություն եւ երախտագիտություն Է հայտնել հանրապետության նախագահին նրա աշխատանքի համար, որը նա վերջին հինգ տարվա ընթացքում կատարել Է ինչպես երկրում, այնպես Էլ միջազգային ասպարեզում»,-նիստի ավարտից հետո լրագրողներին ասել Է Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը:
Օլանդն ինքը Ելիսեյան պալատի շեմին ջերմորեն հրաժեշտ Է տվել նախարարների կաբինետի բոլր անդամներին, բայց նիստի ավարտին ելույթ չի ունեցել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



