Օլանդը Նախարարների խորհրդի վերջին նիստն Է անցկացրել պաշտոնաթողությունից առաջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանրապետության Նախարարների խորհրդի վերջին նիստն Է անցկացրել Ելիսեյան պալատում: Կառավարությունը վերջին նիստն Է գումարել նրա պաշտոնաթողությունից առաջ եւ հավաքվել Է ամբողջ կազմով. խորհրդի նիստին մասնակցել են բոլոր 17 նախարարները եւ 20 պետական քարտուղարները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կառավարությունը միաձայն շնորհակալություն եւ երախտագիտություն Է հայտնել հանրապետության նախագահին նրա աշխատանքի համար, որը նա վերջին հինգ տարվա ընթացքում կատարել Է ինչպես երկրում, այնպես Էլ միջազգային ասպարեզում»,-նիստի ավարտից հետո լրագրողներին ասել Է Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը:
Օլանդն ինքը Ելիսեյան պալատի շեմին ջերմորեն հրաժեշտ Է տվել նախարարների կաբինետի բոլր անդամներին, բայց նիստի ավարտին ելույթ չի ունեցել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



