Հայտնի Է դարձել Բրիտանիայում ընտրությունների նախաշեմին Լեյբորիստական կուսակցությունում պառակտման մասին
ОБЩЕСТВО Հունիսի 8-ին նախատեսված վաղաժամկետ ընտրությունների նախաշեմին պառակտում Է հասունանում Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունում: Այս մասին հաղորդել Է The Daily Telegraph-ը: Հրատարակության տվյալներով՝ գրեթե 100 պատգամավորներ մտադիր են դուրս գալ կուսակցությունից եւ Համայնքների պալատում ստեղծել Progressives-ի (առաջադիմականների) խմբակցություն, եթե ընտրություններում թորիների հաղթանակից հետո լեյբորիստների առաջնորդ մնա Ջերեմի Քորբին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն, որոնք կատարել Է ICM սոցիոլոգիական ծառայությունը, Պահպանողական կուսակցությունն առաջատար Է՝ վերջին 34 տարում ամենամեծ տարբերությամբ: Նրան պաշտպանում Է ընտրողների 49 տոկոսը, մինչդեռ լեյբորիստների օգտին պատրաստ Է իր ձայնը տալու հարցման մասնակիցների 27 տոկոսը, նշել Է ՏԱՍՍ-ը:
Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությամբ: Պլանավորվում Է, որ դրանք խորհրդարանում կամրապնդեն պահպանողականների դիրքերը Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու ակտիվ փուլի նախաշեմին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



