Հայտնի Է դարձել Բրիտանիայում ընտրությունների նախաշեմին Լեյբորիստական կուսակցությունում պառակտման մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հունիսի 8-ին նախատեսված վաղաժամկետ ընտրությունների նախաշեմին պառակտում Է հասունանում Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունում: Այս մասին հաղորդել Է The Daily Telegraph-ը: Հրատարակության տվյալներով՝ գրեթե 100 պատգամավորներ մտադիր են դուրս գալ կուսակցությունից եւ Համայնքների պալատում ստեղծել Progressives-ի (առաջադիմականների) խմբակցություն, եթե ընտրություններում թորիների հաղթանակից հետո լեյբորիստների առաջնորդ մնա Ջերեմի Քորբին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն, որոնք կատարել Է ICM սոցիոլոգիական ծառայությունը, Պահպանողական կուսակցությունն առաջատար Է՝ վերջին 34 տարում ամենամեծ տարբերությամբ: Նրան պաշտպանում Է ընտրողների 49 տոկոսը, մինչդեռ լեյբորիստների օգտին պատրաստ Է իր ձայնը տալու հարցման մասնակիցների 27 տոկոսը, նշել Է ՏԱՍՍ-ը:
Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությամբ: Պլանավորվում Է, որ դրանք խորհրդարանում կամրապնդեն պահպանողականների դիրքերը Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու ակտիվ փուլի նախաշեմին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



