Հարավային Կորեայի նախագահը չի բացառել Փենյան իր այցի հնարավորությունը
МЕЖДУНАРОДНОЕՀարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը չի բացառել ապագայում Փենյան իր այցի հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է մայիսի 10-ին՝ երկրի խորհրդարանում ելույթ ունենալով երդմնատվության արարողության ընթացքում:
«Եթե անհրաժեշտ լինի, ես իսկույն կմեկնեմ Վաշինգտոն, եթե թույլ տան պայմանները, պատրաստ եմ այցելել նաեւ Փենյան»,- ասել Է նա՝ խոսելով Կորեական թերակղզում լարվածության թուլացման հասնելու մտադրության մասին:
«Ես հնարավոր ամեն ինչ կանեմ Կորեական թերակղզում խաղաղության ապահովման համար»,- ընդգծել Է Մուն Չժե Ինը:
Նույն օրն ավելի վաղ նա պաշտոնապես ստանձնել Է Հարավային Կորեայի նախագահի պաշտոնը՝ մայիսի 9-ին կայացած ընտրություններում հավաքելով ընտրողների ձայների 41,08 տոկոսը:
Ներկայիս ընտրությունները վաղաժամկետ են անցկացվել նախկին նախագահ Պակ Կըն Հեյին հայտարարված իմպիչմենտի կապակցությամբ, որը ներքաշված Էր խոշոր կոռուպցիոն սկանդալում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



