Հարավային Կորեայի նախագահը չի բացառել Փենյան իր այցի հնարավորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը չի բացառել ապագայում Փենյան իր այցի հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է մայիսի 10-ին՝ երկրի խորհրդարանում ելույթ ունենալով երդմնատվության արարողության ընթացքում:
«Եթե անհրաժեշտ լինի, ես իսկույն կմեկնեմ Վաշինգտոն, եթե թույլ տան պայմանները, պատրաստ եմ այցելել նաեւ Փենյան»,- ասել Է նա՝ խոսելով Կորեական թերակղզում լարվածության թուլացման հասնելու մտադրության մասին:
«Ես հնարավոր ամեն ինչ կանեմ Կորեական թերակղզում խաղաղության ապահովման համար»,- ընդգծել Է Մուն Չժե Ինը:
Նույն օրն ավելի վաղ նա պաշտոնապես ստանձնել Է Հարավային Կորեայի նախագահի պաշտոնը՝ մայիսի 9-ին կայացած ընտրություններում հավաքելով ընտրողների ձայների 41,08 տոկոսը:
Ներկայիս ընտրությունները վաղաժամկետ են անցկացվել նախկին նախագահ Պակ Կըն Հեյին հայտարարված իմպիչմենտի կապակցությամբ, որը ներքաշված Էր խոշոր կոռուպցիոն սկանդալում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



