«Աշ-Շաբաբ» խմբավորումը ստանձնել է Սոմալիում որոտացած պայթյունի պատասխանատվությունը
МЕЖДУНАРОДНОЕ«Աշ-Շաբաբ» ծայրահեղական մահմեդական խմբավորման գրոհայինները ստանձնել են Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Երկուշաբթի Մոգադիշոյի կենտրոնում պայթյուն է որոտացել. պատճառը եղել է իտալական սրճարանի մոտ կայանած ավտոմեքենան, որի մեջ պայթուցիկ սարք է տեղադրված եղել:
Reuters-ի տվյալների համաձայն՝ մահացել է առնվազն հինգ մարդ: Այլ գործակալություններ հայտնել են 10 տուժածի մասին:
Սոմալիում գործող «Աշ-Շաբաբ» ահաբեկչական կազմակերպությունը զինված պայքար է տանում երկրի կառավարության դեմ և խոչընդոտում ՄԱԿ-ի հումանիտար գործունեությունը: 2008 թվականին ԱՄՆ-ը խմբավորումը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, և երկրում պատժամիջոցներ են գործում դրա դեմ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



