«Աշ-Շաբաբ» խմբավորումը ստանձնել է Սոմալիում որոտացած պայթյունի պատասխանատվությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Աշ-Շաբաբ» ծայրահեղական մահմեդական խմբավորման գրոհայինները ստանձնել են Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Երկուշաբթի Մոգադիշոյի կենտրոնում պայթյուն է որոտացել. պատճառը եղել է իտալական սրճարանի մոտ կայանած ավտոմեքենան, որի մեջ պայթուցիկ սարք է տեղադրված եղել:
Reuters-ի տվյալների համաձայն՝ մահացել է առնվազն հինգ մարդ: Այլ գործակալություններ հայտնել են 10 տուժածի մասին:
Սոմալիում գործող «Աշ-Շաբաբ» ահաբեկչական կազմակերպությունը զինված պայքար է տանում երկրի կառավարության դեմ և խոչընդոտում ՄԱԿ-ի հումանիտար գործունեությունը: 2008 թվականին ԱՄՆ-ը խմբավորումը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, և երկրում պատժամիջոցներ են գործում դրա դեմ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



