Բեռլինը կուսումնասիրի Սիրիայում եւ Իրաքում կոալիցիայի գործողությանը ՆԱՏՕ-ին ներգրավելու ԱՄՆ-ի առաջարկը
МЕЖДУНАРОДНОЕ Գերմանիայի կառավարությունը կուսումնասիրի Սիրիայում եւ Իրաքում արեւմտյան կոալիցիայի գործողությանը ՆԱՏՕ-ին պաշտոնապես ներգրավելու ԱՄՆ-ի առաջարկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բեռլինում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
Նրա խոսքով՝ ավելի վաղ նախարարների կաբինետը դեմ Էր արտահայտվում այդ նախաձեռնությանը, բայց «այժմ իրադրությունը փոխվում Է ոչ միայն ԱՄՆ-ի նոր վարչակազմի, այլեւ Սիրիայի եւ Իրաքի իրադրության պատճառով»: Շեֆերն ընդգծել Է, որ այդ հարցի վերաբերյալ որոշում կընդունվի ՆԱՏՕ-ի՝ մայիսի 25-ին Բրյուսելում կայանալիք գագթնաժողովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



