Բեռլինը կուսումնասիրի Սիրիայում եւ Իրաքում կոալիցիայի գործողությանը ՆԱՏՕ-ին ներգրավելու ԱՄՆ-ի առաջարկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Գերմանիայի կառավարությունը կուսումնասիրի Սիրիայում եւ Իրաքում արեւմտյան կոալիցիայի գործողությանը ՆԱՏՕ-ին պաշտոնապես ներգրավելու ԱՄՆ-ի առաջարկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բեռլինում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
Նրա խոսքով՝ ավելի վաղ նախարարների կաբինետը դեմ Էր արտահայտվում այդ նախաձեռնությանը, բայց «այժմ իրադրությունը փոխվում Է ոչ միայն ԱՄՆ-ի նոր վարչակազմի, այլեւ Սիրիայի եւ Իրաքի իրադրության պատճառով»: Շեֆերն ընդգծել Է, որ այդ հարցի վերաբերյալ որոշում կընդունվի ՆԱՏՕ-ի՝ մայիսի 25-ին Բրյուսելում կայանալիք գագթնաժողովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



