Իրանի ԱԳ նախարարությունը Ֆրանսիայի ժողովրդին շնորհավորել Է Մակրոնի հաղթանակի առթիվ
МЕЖДУНАРОДНОЕ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին ողջունել Է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնի տարած հաղթանակը եւ Ֆրանսիայի ժողովրդին ու կառավարությանը շնորհավորել Է այդ իրադարձության առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ISNA իրանական գործակալությունը:
«Հուսով եմ՝ Իրանի եւ Ֆրանսիայի հարաբերություններն ընտրություններից հետո կթեւակոխեն նոր դարաշրջան, այն պետք Է հիմնված լինի վերջին տարիներին ստեղծված բազայի վրա եւ համապատասխանի երկու երկրների հնարավորություններին»,- ասել Է Քասեմին:
«Երկկողմ հարաբերությունների զարգացումը պետք Է խարսխվի Իրանի եւ Ֆրանսիայի ժողովուրդների շահերի վրա»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



