Իրանի ԱԳ նախարարությունը Ֆրանսիայի ժողովրդին շնորհավորել Է Մակրոնի հաղթանակի առթիվ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին ողջունել Է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնի տարած հաղթանակը եւ Ֆրանսիայի ժողովրդին ու կառավարությանը շնորհավորել Է այդ իրադարձության առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ISNA իրանական գործակալությունը:
«Հուսով եմ՝ Իրանի եւ Ֆրանսիայի հարաբերություններն ընտրություններից հետո կթեւակոխեն նոր դարաշրջան, այն պետք Է հիմնված լինի վերջին տարիներին ստեղծված բազայի վրա եւ համապատասխանի երկու երկրների հնարավորություններին»,- ասել Է Քասեմին:
«Երկկողմ հարաբերությունների զարգացումը պետք Է խարսխվի Իրանի եւ Ֆրանսիայի ժողովուրդների շահերի վրա»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



